Իսրայելը փորձում է ազդել ԱՄՆ քաղաքականության վրա, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Իսրայելը, ինչպես շատ այլ երկրներ, փորձում է ազդել ամերիկյան քաղաքականության վրա։ Ամերիկացի առաջնորդները պետք է շատ զգույշ լինեն, որ երբ մենք որևէ բան անում ենք, դա անենք Ամերիկայի շահերից ելնելով, այլ ոչ թե որևէ այլ երկրի շահերից ելնելով»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։