Արտաքին 3 ամիս առաջ - 18:20 19-06-2026

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ տարածքում Թուրքիայի կառավարության բնակարանաշինության վարչության (TOKİ) կողմից 2 տուն կառուցվել։

Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ այդ տների պատճառով, որոնց շինարարությունն ավարտվել է 2023-ին, գերեզմանատունն ամբողջությամբ ոչնչացվել է։ Հանգուցյալների ոսկրակտորները և գանգոսկերները շինաշխատանքների հետևանքով ցրվել են գերեզմանատան տարածքով մեկ։

Գյուղացիները պատմում են, որ այդ տարածքը գերեզմանատուն է եղել, և հակառակ իրենց առարկություններին՝ գերեզմանները քանդվել են շինաշխատանքների ժամանակ։ Դժգոհում են, որ բնակարանաշինության վարչությունը գյուղի ազատ տարածքները թողած տներ է կառուցում գերեզմանների վրա։

Մոտ 10 տնտեսություն ունեցող Ղարփբյորք գյուղում ավերվել են նաև հայերի պատրաստած հուշաղբյուրներ: Նշվում է, որ գյուղի եկեղեցու և գերեզմանատան քարերը տարիների ընթացքում գողացվել կամ ոչնչացվել են։

Ղարփբյորք գյուղի հողաշեն (կավաշեն) տները նույնպես քանդվել են «TOKİ»-ի կողմից: Վերջինս որպես պատրվակ նշել է. «Նոր տներ ենք կառուցել, հողաշեն տների կարիք այլևս չկա»։ Թուրքական աղբյուրը հեռախոսազրույց է ունեցել գյուղի բնակիչներից մեկի՝ Հասան Յըլդըրըմի հետ ։ Վերջինս հաստատել է տարածվող լուրեը և նշել, որ շինարարության ժամանակ իրենք գյուղում չեն եղել:
«Լսեցինք, որ այնտեղ շինարարություն է արվել։ Ասացի՝ ամոթ չէ՞, այս խեղճերի գերեզմանների վրա տներ կառուցեցիք։ Ոսկորներն այս ու այն կողմ էին շպրտել։ Ի դեպ՝ մինչև գերեզմանատուն հասնելը, թզենիների մոտ կա մի տարածք, դա գանձապետարանի տարածքն է։ Ինչո՞ւ այնտեղ չեն կառուցել»,- դժգոհում է գյուղացին:

Վերջինս նաև հաստատել է, որ գերեզմանատունն ավելի վաղ թալանվել էր և բազմիցս փորվել (գանձագողերի կողմից – խմբ.)։ Նրա խոսքով՝ այնտեղ 80-90 շիրմաքար կար, սակայն դրանք ևս գողացվել են:

Թուրքական աղբյուրը հայտնում է, որ պաշտոնական արխիվային գրանցումներում գյուղի անունը 1912-ին հիշատակվել է որպես «Խարափուկ»։ Այդ գյուղի հայերը 1915-ին Օսմանյան կայսրության իրականացած Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվել էին։ Մասո, Տորո, Էլո, Մելիք, Մանու, Աթթո և Սևան գյուղաբնակ ընտանիքների սերունդներից ողջ էին մնացել մի քանի երեխա։ Իսկ այժմ գյուղում բնակվում են միայն ալևիներ և սունիներ:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում