Արտաքին 4 ամիս առաջ - 20:12 18-06-2026

Թուրքիայի ԱԳՆ. Թուրքիայի մասին ԵԽ զեկույցը հեռու է իրականությունից

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հաղորդագրություն է տարածել Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) լիագումար նիստում ընդունված «2025 թվականի Թուրքիայի զեկույցի» վերաբերյալ՝ այն որակելով «իրականությունից հեռու»:

ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ զեկույցը հիմնված է հակաթուրքական շրջանակների անհիմն պնդումների և ապատեղեկատվության վրա: Ըստ թուրքական կողմի՝ փաստաթուղթը պատրաստվել է միտումնավոր և քաղաքական օրակարգի շրջանակներում, որն արտացոլում է ԵԽ որոշ անդամների գաղափարական կարծրատիպերը:

«Այս զեկույցը նպատակ ունի ստվեր գցել առկա դրական օրակարգի վրա այնպիսի ժամանակաշրջանում, երբ Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ռազմավարական կարևորությունը աստիճանաբար մեծանում է»,- ասված է հայտարարության մեջ:

Անկարան պնդել է, որ զեկույցում խեղաթյուրվել են թուրքական դատարանների կողմից իրականացվող իրավական գործընթացները: Բացի այդ, գերատեսչությունը նշել է, որ խստորեն մերժում է արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքի հասցեին զեկույցում տեղ գտած «անհիմն մեղադրանքները»:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտել է, որ երկրի դատական համակարգը բաց չէ որևէ միջազգային կառույցի կամ արտաքին դերակատարի միջամտության համար, և ԵԽ-ից ակնկալում է կառուցողական մոտեցում, որը կնպաստի ընդհանուր շահերի վրա հիմնված հարաբերությունների առաջընթացին:

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում

Ձեզ գուցե հետաքրքրի