Արտաքին 4 ամիս առաջ - 15:43 18-06-2026

Սա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. Փեզեշքիան

Սա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզոր Իրանից: Այս մասին X-ի էջում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեքիանը՝ անդրադառնալով Իրանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված խախաղության հուշագրին:

«Սա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզոր Իրանից. խաղաղությունը կհաստատվի փոխադարձ հարգանքի հովանու ներքո։

Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ հավատարիմ է համաշխարհային խաղաղությանը՝ պահպանելով արժանապատվությունն ու անկախությունը, առաջընթացը և տարածաշրջանային համագործակցությունը»,- գրել է Փեզեշքիանը:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ի գիշերը Իրանը և ԱՄՆ-ն հեռակա կարգով ստորագրել են հուշագիր, որը ենթադրում է փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության ավարտը։ Հուշագիրը նաև սահմանում է ժամկետներ, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի նավագնացությունը Հորմուզի նեղուցում։

Բացի այդ, Իրանը պարտավորվում է միջուկային զենք չստանալ, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով։ Կողմերը 60 օրվա ընթացքում այդ կապակցությամբ բանակցություններ կվարեն։ Թեհրանի համար արդյունքը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում