Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 11:35 18-06-2026

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Չքնաղ կբերվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը

Հունիսի 21-ին Չքնաղ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 22-րդ տարեդարձի առիթով՝ ժամը 10։00-ին եկեղեցում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:

Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ ու Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ ձևավորված ավանդույթի համաձայն, այս տարի ևս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Չքնաղ կբերվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը։

Սուրբ մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 15։30-ը։

«Հրավիրում ենք ամենքիդ ներկա գտնվելու Սուրբ Պատարագին և հաղորդվելու Սուրբ մասունքի օրհնությանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված