Մամուլ 3 ամիս առաջ - 08:24 18-06-2026

Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում․ Փաստ

Հետընտրական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Հայաստանում: Մի կողմից՝ ընդդիմադիր ուժերն ի ցույց են դնում ընտրական խայտառակություններն ու դիմում են ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, մյուս կողմից՝ սկսել են ընտրությունների ոչ լեգիտիմության և նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին խոսել նաև ՔՊ-ին կից սատելիտ ուժերն ու գործիչները:

Ընդդիմության դեպքում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ են ուզում նշյալ միավորները: Եթե հաշվի առնենք, որ նրանք ութ տարի է՝ տեղավորված են Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի «տիրույթում», պետք է ենթադրել, որ նման մթնոլորտ ձևավորելը ձեռնտու է հենց իշխող քաղաքական ուժին: Հասկանալի է, որ այդ սատելիտները վիճարկում են ոչ թե կեղծված ընտրությունները, ոչ թե մանդատագողության փաստը, այլ ընդդիմության ներկայացվածությունը ԱԺ-ում՝ իբր «ընտրակաշառքների»՝ փաշինյանական կեղծ թեզերով: Հիմա շատ փորձագետներ կարծիք են հայտնում, որ սրանով հող է նախապատրաստվում պատեհ պահի նոր ընտրություններ անցկացնելու համար (ՍԴ «անակնկալ» որոշմամբ, թե հետագայում արտահերթ՝ կարևոր չէ): Նման եզրահանգման համար հիմք են հանդիսացել այն քայլերը, որոնք իրականացնում է Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում՝ հապշտապ՝ դեռ ԿԸՀ որոշման «թանաքը չչորացած»: Դրանք ուղղված են առաջիկա ընտրություններին, իսկ եթե Փաշինյանը նոր ընտրությունների չի գնում, ինչո՞ւ է այսքան շտապում: Խոսքը, մասնավորաբար, կես տարի Հայաստանում ապրածներին ընտրելու իրավունք տալու նախագծի մասին է, և ոչ միայն: Զուգահեռաբար, Փաշինյանն ու իր քպականները խոսում են ընդդիմադիր ուժերը «փակելու», ընդդիմադիրներին «նստեցնելու» մասին: Այսինքն, ստացվում է, որ Փաշինյանը շտապում է ձերբազատվել հիմնական ընդդիմադիրներից, ստեղծել օրենսդրական այնպիսի պայմաններ, որոնք չեն խանգարի իրեն, և գնալ նոր ընտրությունների:

Իսկ ինչի՞ն է նրան դա պետք: Բանն այն է, որ առաջին հերթին նա մանդատների այսպիսի դասավորությամբ չի կարող ինքնուրույն Սահմանադրություն փոխել և կատարել Ալիևի պահանջը: Եվ, ընդհանրապես, ակնհայտ է, որ ինքն ու իր ՔՊ-ն մեծամասնություն չեն ստացել, իրենց վրա դրոշմված է կեղծված ընտրությունների կնիքը և այլն: Գումարած՝ այսօրվա ընդդիմությունը, բնականաբար, ձեռնտու չէ իրեն, ուստի պետք է այնպիսի խորհրդարան, որտեղ ինքը կունենա առնվազն 65 տոկոս քվե, իսկ «ընդդիմությունը» կազմված կլինի իր սատելիտներից, այսինքն՝ ընդդիմություն չի լինի: Հաշվի առնելով, որ այդ սատելիտները, այսպես կոչված, արևմտամետներն են, պետք է ենթադրել, որ դա էլ կարող է ԵՄ-ի եթե ոչ գաղափարը լինել, ապա առնվազն հավանությանն արաժանանալ: Իսկ ժողովրդավարությունը վաղուց այլևս որևէ մեկին չի հետաքրքրում. միայն քաղաքական շահեր:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին