Ուղիղ եթեր
Սպորտ 4 ամիս առաջ - 23:32 17-06-2026

ԱԱ-2026․ Պորտուգալիայի անսպասելի սայթաքումը, Ռոնալդուի ռեկորդն ու Կոնգոյի ԴՀ-ի պատմական գոլը

ԱԱ-2026-ի խմբային փուլի K խմբի առաջին տուրում Պորտուգալիայի հավաքականը ոչ-ոքի (1:1) ավարտեց հանդիպումը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ընտրանու հետ։

Հանդիպման հաշիվն արդեն 6-րդ րոպեին բացեց պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Նևեշը։

Սակայն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում (45+5′) կոնգոլեզցի Յոան Վիսան վերականգնեց հավասարությունը՝ խփելով Կոնգոյի ԴՀ-ի պատմության մեջ առաջին գոլը աշխարհի առաջնություններում։

Աֆրիկյան այս հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ է մասնակցում Մունդիալին (նախորդը 1974 թվականին էր, երբ թիմը հանդես էր գալիս Զաիր անվան տակ)։

Ուշագրավ է, որ Կոնգոյի ԴՀ-ի հայտացուցակում էր նաև հայկական «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն, ով, սակայն, ամբողջ հանդիպումն անցկացրեց պահեստայինների նստարանին:
Պորտուգալիայի հավաքականի 41-ամյա ավագ Կրիշտիանու Ռոնալդուն խաղաց առանց փոխարինման, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չընկավ։

Նա խաղադաշտ դուրս եկավ իր կարիերայի 6-րդ աշխարհի առաջնությունում՝ կրկնելով արգենտինացի Լիոնել Մեսսիի ռեկորդը: Բացի այդ, Ռոնալդուն դարձավ Մունդիալների պատմության մեջ մեկնարկային կազմում ընդգրկված ամենատարեց դաշտային խաղացողը։

Այս խաղից հետո Պորտուգալիան ու Կոնգոյի ԴՀ-ն վաստակեցին մեկական միավոր և զբաղեցնում են K խմբի մրցաշարային աղյուսակի առաջին ու երկրորդ հորիզոնականները։

Երկրորդ տուրում՝ հունիսի 23-ին, պորտուգալացիները կմրցեն Ուզբեկստանի, իսկ կոնգոլեզցիները հունիսի 24-ին կհանդիպեն Կոլումբիայի հետ։

Armsport

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից