Արտաքին 4 ամիս առաջ - 21:34 17-06-2026

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

Լեհաստանը և Գերմանիան ստորագրել են երկկողմ պաշտպանական համաձայնագիր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է «Reuters»-ը՝ այս մասին հայտարարել են երկու երկրների պաշտպանության նախարարությունները։

Նշվում է, որ Լեհաստանն արդեն ստորագրել է պաշտպանական համաձայնագրեր Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ և աշխատում է նմանատիպ համաձայնագրի վրա Իտալիայի հետ։

Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը համոզմունք է հայտնել, որ պաշտպանական համաձայնագիրը բացում է համագործակցության նոր ոլորտներ՝ կիբերանվտանգության, համատեղ պատասխանատվության, Բալթիկայում համատեղ հրամանատարության և նոր տեխնոլոգիաների ուղղությամբ։

«Սա բացում է նոր հնարավորություններ ռազմական շարժունակության, ինչպես նաև մեր երկրների միջև այս շարժունակության համար ենթակառուցվածքների զարգացման համար»,- ասել է նա։

Փաստաթուղթը ստորագրվել է լեհ-գերմանական բարիդրացիական հարաբերությունների և բարեկամական համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 35-ամյակի առթիվ։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում