«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է։
Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Ի պատասխան՝ հաստատում ենք, որ Դ. Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով»,– հայտնեցին կոմիտեից։
Հիշեցնենք, որ մինչ այդ նա զրկվել էր անձեռնմխելիությունից. ինքը՝ Ղազինյանը, հերքում է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած լուրը, թե 1մլն 400 հազար դրամ գումար է տվել: