Արտաքին 4 ամիս առաջ - 22:18 17-06-2026

Թուրքիայում կհիմնվի մարդանման ռոբոտի արտադրության 1-ին գործարանը

Թուրքիայում գործող «DOF Robotics» տեխնոլոգիական ընկերությունը հիմնելու է մարդանման (հումանոիդ) ռոբոտի արտադրության առաջին գործարանը։ Այն կհիմնվի Ստամբուլի արդյունաբերական գոտում։

Ընկերությունը գործարանի ստեղծման նպատակով կկատարի 25 մլն դոլարի ներդրում ու զգալիորեն կընդլայնի առկա արտադրական ենթակառուցվածքները։ Գործարանի ներկայիս տարածքը կազմում է 4000 քմ։ Ապագայում նախատեսվում է այն հասցնել 16000 քառակուսի մետրի։

Նոր արտադրամասում կիրականցվեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հետազոտությունից մինչև ծրագրային ապահովման մշակում, ավտոմատացման համակարգերից մինչև մեքենայական մշակում, եռակցում, ներկում, հավաքում, էլեկտրական ավտոմատացում, ծրագրային ապահովման ինտեգրում և գործարանային փորձարկում։

Ընկերության նախագահը նշել է, որ տեղում աշխատելու են թուրք ինժեներներ, և լինելու է հումանոիդ ռոբոտների սերիական արտադրություն։

Փորձագիտական կանխատեսումների համաձայն՝ ծառայողական ռոբոտների համաշխարհային շուկայի ծավալը մինչև 2028 թվականը կգերազանցի 73 մլրդ դոլարը։ Միևնույն ժամանակ, կանխատեսվում է, որ ռոբոտների տարեկան արտադրության ծավալը մինչև 2029 թվականը կգերազանցի 60 միլիոն միավորը։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում