Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 17:15 17-06-2026

Ինչպե՞ս զարգացնել բիզնեսը լիզինգի միջոցով

Ակբա բիզնես ակումբում գործարարները քննարկել են բոլոր առավելություններն ու հեռանկարները, որոնց հնարավոր է հասնել բիզնեսում լիզինգի միջոցով։

Ակումբում լիզինգի բոլոր առավելություններն ու ընձեռած հնարավորությունները գործարարներին ներկայացրել են Հայաստանի լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանն ու ընկերության մատակարարների հետ համագործակցության բաժնի ղեկավար Վահագն Շմավոնյանը։

Ակբա բիզնես ակումբում գործարարները ոչ միայն հնարավորություն են ստանում ծանոթանալ բիզնեսի կառավարման և զարգացման արդյունավետ լուծումներին ու գործիքներին, այլև ձեռք են բերում նոր գործընկերներ, զարգացնում գործարար հարաբերությունները, խորհուրդներ ստանում բիզնեսի տարբեր ոլորտների լավագույն մասնագետներից։

Ակբան առաջինն է բանկային համակարգում, որը ձեռներեցության զարգացման և նոր գործարար մշակույթ ձևավորելու համար հիմնել է բիզնես ակումբ՝ գործարարների համար դառնալով կարևոր հարթակ փորձի փոխանակման և բիզնես թեմաների քննարկման համար։

«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի ներքո ՓՄՁ ղեկավարներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր գիտելիքներ և կառավարման համար անհրաժեշտ գործիքներ, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաև դառնալ բիզնես համայնքի անդամ։

«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի շրջանակում ՓՄՁ ղեկավարները կարող են.

● մասնակցել անվճար բիզնես դասընթացների,
● դառնալ Ակբա բիզնես ակումբի անդամ,
● օգտվել sme.acba.am օնլայն բիզնես հարթակի հնարավորություններից,
● առավել ճանաչելի դարձնել սեփական արտադրանքը՝ մասնակցելով «Արտադրված է մեր գործընկերների կողմից» նախագծին։


Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում