Արտաքին 4 ամիս առաջ - 13:55 17-06-2026

Եվրախորհրդարանն այսօր կքվեարկի Վրաստանի վերաբերյալ զեկույցը

Եվրոպական խորհրդարանն այսօր կքվեարկի Վրաստանի հարցերով զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնևիչիենեի ներկայացրած Վրաստանի վերաբերյալ զեկույցը։ Այս տեղեկությունը հասանելի է Եվրոպական խորհրդարանի կայքում։

Զեկույցը մայիսի 5-ին 53 կողմ և 14 դեմ ձայներով աջակցել է Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը։

Զեկույցի նախագծի բացատրական մասում նշված է, որ դա Վրաստանի՝ որպես Եվրամիության թեկնածու երկրի վերաբերյալ երկրորդ զեկույցն է, որը պատրաստվել է Եվրոպական հանձնաժողովի 2025 թվականի Վրաստանի վերաբերյալ զեկույցի հիման վրա։

Զեկույցի նախագծում նշված է, որ Եվրոպական խորհրդարանը լիակատար համերաշխություն է հայտնում վրաց ժողովրդին, «որը շարունակում է պայքարել եվրոպական և ժողովրդավարական Վրաստանի համար՝ ժողովրդավարական հետընթացի, աճող բռնաճնշումների, անդադար թշնամական հռետորաբանության, ապատեղեկատվության և սպառնալիքների պայմաններում»։

««Վրացական երազանք»-ը ոչ միայն կանգ է առել, այլև իրականում փոխել է Վրաստանի եվրոպական ինտեգրման ընթացքը», — նշված է փաստաթղթի նախագծում։

Նախագծում կարևորված են Բիձինա Իվանիշվիլիի, «Վրացական երազանք»-ի առաջնորդների, դատավորների, դատախազների և այլ պաշտոնյաների նկատմամբ Եվրոպական Միության և նրա անդամ պետությունների կիրառած նպատակային պատժամիջոցները։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում