Արտաքին 4 ամիս առաջ - 22:42 16-06-2026

Ուկրաինայի արևմուտքում կործանվել է «Սու-24Մ» ռմբակոծիչ․ զոհեր կան

Ուկրաինայի ռազմաօդային ուժերից հայտնել են, որ երկրի արևմուտքում՝ Խմելնիցկիի մարզում, կործանվել է ուկրաինական «Սու-24Մ» ռմբակոծիչը․ գրում է «РИА Новости»-ն։

«Ժամը 19:16-ի սահմաններում տեղի է ունեցել Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի Պյոտր Ֆրանկոյի ավիացիոն բրիգադի «Սու-24Մ» ճակատային ռմբակոծիչի ավիավթարը։ «Սու-24Մ»-ի անձնակազմը՝ օդաչուն և շտուրմանը, առաջադրանք էր իրականացնում Խմելնիցկիի մարզում։ Ցավոք, երկու օդաչուներն էլ զոհվել են»,- նշում է լրատվամիջոցը։

Խմելնիցկիի մարզը գտնվում է Ուկրաինայի արևմուտքում։ Տարածաշրջանում տեղակայված է նաև Ստարոկոնստանտինովի օդանավակայանը, որտեղ էլ, ըստ տեղեկությունների, տեղակայված են «F-16» կործանիչներ։

Տեսանյութը՝ այստեղ:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում