Արտաքին 4 ամիս առաջ - 14:12 16-06-2026

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հուշագրի ստորագրումից հետո. Արաղչի

ԱՄՆ-ի և Իրանի միջև պատժամիջոցների վերացման և իրանական միջուկային ծրագրի շուրջ հակամարտության կարգավորման հարցերով բանակցությունների նոր փուլը կսկսվի ուրբաթ օրը Ժնևում փոխըմբռնման հուշագրի ստորագրման պահից։

Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը վերջնականապես համաձայնեցվել է կիրակի օրը և առաջիկայում պաշտոնապես կստորագրվի՝ հավանաբար ուրբաթ օրը, և ավելի ուշ որոշվելիք վայրում։ Միաժամանակ կսկսվի Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլ՝ վերջնական համաձայնության հասնելու նպատակով», - ասել է նա Իրանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանների հետ հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը։

Այն նախատեսվում է ստորագրել Ժնևում հունիսի 19-ին։ Ինչպես նշել են Թեհրանում, հուշագրի ստորագրումից հետո 60-օրյա ժամանակահատվածում կողմերը քննարկելու են, ի թիվս այլ հարցերի, Թեհրանի միջուկային ծրագիրը, իսկ հունիսի 15-ից հայտարարվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման ավարտը, ինչպես նաև ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցումը բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում