Արտաքին 4 ամիս առաջ - 11:52 16-06-2026

Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ

ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի կնքումից հետո Հորմուզի նեղուցում նավագնացության լիարժեք վերականգնումը կարող է տևել մի քանի շաբաթից մինչև մեկ ամիս:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Financial Times (FT) թերթին հայտնել է աշխարհում խոշորագույն Mitsui O.S.K. Lines լցանավային նավատորմի օպերատոր ընկերության ղեկավար Ձետարո Տամուրան։Նրա խոսքով՝ նավագնացային ընկերությունները չեն շտապում վերադառնալ աշխատանքի սովորական ռեժիմին և կսպասեն, մինչև հաստատվի, որ ձեռք բերված համաձայնություններն իրոք ապահովում են նեղուցով անվտանգ անցում։

«Խելամիտ է ենթադրել, որ դրա համար կպահանջվի առնվազն մի քանի շաբաթ, եթե ոչ մեկ ամիս», – մեջբերել է թերթը Տամուրայի խոսքը։FT-ի տվյալներով՝ նեղուցի շրջանում նախկինի նման մնում են հարյուրավոր նավեր, որոնք սպասում են անվտանգ անցման։Հունիսի 15-ի գիշերը ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են, որ համաձայնություն է ձեռք բերվել Վաշինգտոնի և Թեհրանի միջև։

Փոխըմբռնման հուշագիրը կստորագրվի հունիսի 19-ին Ժնևում: Այնուհետև 60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը կքննարկեն Թեհրանի միջուկային ծրագիրը և այլ հարցեր։ Հունիսի 15-ից սկսած հայտարարվել է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման ավարտ, ինչպես նաև ռազմական գործողությունների անհապաղ և մշտական ​​դադարեցում բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում