Արտաքին 4 ամիս առաջ - 11:53 15-06-2026

Էրդողանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը, որի երկիրը որպես միջնորդ էր հանդես գալիս Միացյալ Նահանգների և Իրանի միջև խաղաղության բանակցություններում, հայտարարել է, որ կողմերը հունիսի 19-ին համաձայնագիր կստորագրեն Շվեյցարիայում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սոցցանցում կատարած գրառմամբ ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը՝ այն գնահատելով որպես տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից կարևոր զարգացում։

«ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը համարում եմ մեր տարածաշրջանում խաղաղության և բարօրության հաստատման ուղղությամբ կարևոր քայլ և այն ողջունում եմ գոհունակությամբ»,- ermenihaber.am-ի փոխանցմամբ նշել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ այս համաձայնությունը կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության մթնոլորտի ձևավորմանը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ մինչև համաձայնագրի պաշտոնական ստորագրումը անհրաժեշտ է զերծ մնալ լարվածությունը սրող հայտարարություններից, սադրանքներից և գործողություններից, ինչպես նաև զգոն լինել հնարավոր խափանման փորձերի նկատմամբ։

Էրդողանը շնորհակալություն է հայտնել Պակիստանին՝ միջնորդական ջանքերի համար, ինչպես նաև բարձր է գնահատել Կատարի և Սաուդյան Արաբիայի դիվանագիտական աջակցությունը գործընթացին։

«Թուրքիան շարունակելու է աջակցել տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարօրության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին և նպաստել դիվանագիտության ու միջազգային իրավունքի հիման վրա կայուն լուծումների ձևավորմանը»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում