Արտաքին 4 ամիս առաջ - 11:14 14-06-2026

ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է վերահսկել ԱՄՆ-ի և Իրանի հնարավոր միջուկային համաձայնագրի իրականացումը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային էներգետիկային վերաբերող հնարավոր պայմանավորվածությունների կատարման ստուգման հարցում։

Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը։

«Գործակալության ամենակարևոր գործառույթը վերահսկողությունն է, և մեր մասնակցությունը շատ կարևոր բաղադրիչ է, որը պետք է առկա լինի»,- Վիեննայում լրագրողների համար կազմակերպված սեմինարի ընթացքում ասել է Գրոսսին։

Նրա խոսքով՝ եթե կողմերը համաձայնության հասնեն և դիմեն ՄԱԳԱՏԷ-ին՝ ստուգման առաքելություն իրականացնելու խնդրանքով, պետք է համապատասխան թույլտվություն ստանալ գործակալության Կառավարիչների խորհրդից։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու Թեհրանը հունիսի 14-ին պետք է վերջնականացնեն համաձայնագիրը, որի շրջանակում Հորմուզի նեղուցը լիովին կբացվի։ Իր հերթին Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը նշել էր, որ խաղաղ համաձայնագիրը, հավանաբար, վերջնական տեսք կստանա առաջիկա 24 ժամվա ընթացքում, որից հետո կողմերը կանցկացնեն տեխնիկական մակարդակի բանակցություններ։

Գրոսսին դեռ ապրիլին՝ Սեուլ կատարած այցի ընթացքում, առաջարկել էր ՄԱԳԱՏԷ-ի ծառայությունները՝ հնարավոր գործարքի պայմանների ստուգման համար։

Ապրիլի 15-ին նա հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն, առանց վերահսկման մեխանիզմների, կմնա պարզապես «թղթի կտոր»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց