Արտաքին 2 ամիս առաջ - 23:06 12-06-2026

ԱՄՆ-ի հետ համաձայնագրի նախագիծը քննարկվում է. դեռ վաղ է ասել ստորագրման ժամանակն ու վայրը. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի տեքստը Իրանի իշխանությունները քննարկում են, և դեռևս վաղ է ասել փաստաթղթի ստորագրման ժամանակն ու վայրը։

Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Մենք գտնվում ենք ամենաբարձր մակարդակով և համապատասխան գերատեսչությունների կողմից վերջնական հաստատման գործընթացում՝ համաձայնության հասնելու համար», – ասել է նա պետական ​​հեռուստատեսությամբ։

Բաղայիի խոսքով՝ լրատվամիջոցների կողմից հրապարակված համաձայնագրերի նախագծերից ոչ մեկը ճշգրիտ չէ։

«Ինչ վերաբերում է համաձայնագրի ստորագրման ժամանակին և վայրին, ապա դա պետք է հայտարարվի համապատասխան մարմինների կողմից հաստատվելուց հետո», – հավելել է նա։

Ամենից շատ դիտված