Արտաքին 2 ամիս առաջ - 21:37 12-06-2026

Վաշինգտոնը Մոսկվայի հետ կառուցողական հարաբերությունների հույս ունի. Ռուբիոյի շնորհավորանքը

Վաշինգտոնը հանձնառու է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելուն և Մոսկվայի հետ ավելի կառուցողական հարաբերություններ կառուցելուն։

Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի շնորհավորական ուղերձի տեքստում՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ»,- ասվում է փաստաթղթում։

«Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի խաղաղ կարգավորմանը։ Մենք շարունակում ենք հույս ունենալ, որ երկարատև խաղաղությունը կհարթի ճանապարհը դեպի ավելի բարգավաճ ապագա ռուս ժողովրդի և մեր երկու երկրների միջև ավելի կառուցողական հարաբերություններ», – հավելել է պետքարտուղարը։

Ամենից շատ դիտված