Ներքին 1 ամիս առաջ - 22:00 11-06-2026

Ադրբեջանը գերիների հարցը քաղաքական և բանակցային ճնշման գործիք․ Սիրանուշ Սահակյան

«Նման միջնորդությունները դատավարական գործընթացի մաս են և ինքնին չեն կարող ընկալվել որպես գործի հնարավոր ելքի կանխորոշում»,– Oragir.News-ի հետ զրույցում հայտարարել է Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանն՝ անդրադառնալով Բաքվում Արայիկ Հարությունյանի պաշտպանի կողմից ներկայացված՝ նրան անմեղ ճանաչելու միջնորդությանը։

Նրա խոսքով՝ Բաքվում ընթացող գործերը շարունակում են մնալ ընդգծված քաղաքականացված դաշտում, որտեղ իրավական բաղադրիչը հաճախ երկրորդական է դառնում քաղաքական նպատակների համեմատ։

Սահակյանը նշել է, որ նախկինում շրջանառված սպասումները, թե մինչև հունիսի 7-ը հնարավոր է գերիների վերադարձ կամ լայն ազատ արձակում, իրականում չեն իրականացել, քանի որ գործընթացը սկզբից ի վեր ունեցել է քաղաքական և փուլային տրամաբանություն։

«Արտաքին հարթակում հարցը բարձր քաղաքականացված է, և երբեմն եղել են սպասումներ հնարավոր փոխզիջումների արդյունքում որոշ ազատ արձակումների վերաբերյալ, սակայն ռազմաքաղաքական ղեկավարության մասով նման գործընթացներ իրականում չեն քննարկվել»,- ասել է նա։

Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը վարում է երկարաժամկետ քաղաքականություն՝ գերիների հարցը օգտագործելով որպես քաղաքական և բանակցային ճնշման գործիք։

Անդրադառնալով հանրային պաշտպանների վարքագծին՝ Սահակյանը նշել է, որ Ադրբեջանի հանրային պաշտպանների ինստիտուտը փաստացի անկախ չէ և գտնվում է ազդեցությունների ներքո։

«Այդ համակարգը հաճախ ընկալվում է որպես իրավապահ համակարգի կցորդ, այլ ոչ թե անկախ պաշտպանական մարմին»,– ընդգծել է նա։

Սահակյանը հավելել է, որ միջազգային կազմակերպությունների զեկույցներում բազմիցս արձանագրվել են լուրջ մտահոգություններ՝ կապված հայ գերիների դատավարությունների ընթացքի հետ, մասնավորապես պաշտպանության իրավունքի սահմանափակման և թափանցիկության բացակայության մասով։

Նրա խոսքով՝ դատավարությունների պայմանները չեն ապահովում լիարժեք դատական վերահսկողություն, իսկ տեղեկատվական հասանելիությունը խիստ սահմանափակ է։

«Դատական գործընթացները տեղի են ունենում ոչ հրապարակային պայմաններում, միջազգային դիտորդների ներկայությունը ապահովված չէ, իսկ տեղեկատվությունը հիմնականում ստացվում է պետական վերահսկողության ներքո գտնվող աղբյուրներից»,– ասել է նա։

Սահակյանը նաև ընդգծել է, որ պաշտպանական կողմին մինչ այժմ չեն տրամադրվել դատական ամբողջական որոշումները, ինչը, նրա խոսքով, գործնականում անհնար է դարձնում արդյունավետ բողոքարկումը։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից