Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 20:43 10-06-2026

Ապարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը

Ջրային կոմիտեից տեղեկացնում են, որ 2026 թվականի հունիսի 8-ի դրությամբ Ապարանի ջրամբարում կուտակված ջրի ծավալը հասել է 87.27 մլն խմ-ի, ինչը վերջին տասը տարվա ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։

Ջրամբարի այս տարվա բարձր լցվածությունը պայմանավորված է նաև բարենպաստ բնակլիմայական պայմաններով, առատ տեղումներով և ձնհալի արդյունքում ձևավորված զգալի հոսքագոյացմամբ, ինչը նպաստել է ջրային պաշարների էական համալրմանը։

Ապարանի ջրամբարի տարեկան առավելագույն լցվածության նախորդ ռեկորդը գրանցվել էր 2019 թվականին, երբ կուտակված ջրի ծավալը հասել էր 61.93 մլն խմ-ի, բայց այս տարվա ցուցանիշը դրանից ավելի է շուրջ 25.3 մլն խմ-ով։

2016-2026 թվականների տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ջրամբարի լցվածության մակարդակը զգալի տատանումներ է ունեցել։ Ամենացածր առավելագույն ծավալը գրանցվել է 2023 թվականին՝ 26.81 մլն խմ, մինչդեռ 2024 թվականին այն վերականգնվել է՝ հասնելով 52.86 մլն խմ-ի։

2025 թվականին ջրամբարի առավելագույն լցվածությունը կազմել է 45.98 մլն խմ, իսկ մեկ տարի անց արձանագրվել է կտրուկ աճ՝ հասնելով 87.27 մլն խմ-ի։

2026 թվականի ցուցանիշը կարող է դրական ազդեցություն ունենալ առաջիկա ոռոգման սեզոնի ջրամատակարարման ապահովման տեսանկյունից։

Ստորև վերջին տաս տարվա առավելագույն լցվածության ծավալները (մլն մ³ով)
2016 թ.՝ 51.63
2017 թ.՝ 44.93
2018 թ.՝ 32.52
2019 թ.՝ 61.93
2020 թ.՝ 45.59
2021 թ.՝ 44.98
2022 թ.՝ 49.81
2023 թ.՝ 26.81
2024 թ.՝ 52.86
2025 թ.՝ 45.98
2026 թ.՝ 87.27 (հունիսի 8-ի դրությամբ)։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել