Արտաքին 4 ամիս առաջ - 11:13 10-06-2026

Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ զինվորականներին կոչ է արել լքել Մերձավոր Արևելքի երկրները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Միացյալ Նահանգներին կոչ է արել դուրս բերել իր զորքերը Մերձավոր Արևելքի երկրներից։

«Մեր զինված ուժերն անպատասխան չեն թողնի ոչ մի հարձակում կամ սպառնալիք։ Հեռացե՛ք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվտանգ լինել», - գրել է նա X սոցիալական ցանցում։

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Իրանին հարվածներ հասցնելու մասին։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Հորմուզի նեղուցի վրա խոցվել էր ամերիկյան «Apache» ուղղաթիռը։ Ի պատասխան դրան՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները) գրոհել էր Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»