Ուղիղ եթեր
Ներքին 3 ժամ առաջ - 09:10 10-06-2026

Այս ընտրություններն աննախադեպ էին արտաքին ուժերի, այդ թվում՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներգրավվածության առումով. «Մայր Հայաստան»

«Մայր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել:

2026 թվականի հունիսի 7-ի ԱԺ ընտրություններն անցել են համատարած ապօրինությունների, բռնաճնշումների, բռնությունների, երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից բոլոր հնարավոր ու անհնարին, իրավական և բարոյական նորմերի խախտմամբ, ընդդիմության նկատմամբ հրապարակային սպառնալիքների, ձերբակալությունների և հետապնդումների ներքո։

Այս ամենի մասին նաև փաստում է ԵԱՀԿ դիտորդների հայտարարությունը, որտեղ արձանագրված են ընդդիմադիր գործիչների դեմ շինծու, քաղաքական դրդապատճառներով ապօրինի գործեր հարուցելու փաստերը, ինչի հետևանքով անհավասար պայմաններ են ստեղծվել։

Նույն դիտորդների հայտարարությունում նշված է, որ նախընտրական արշավի ընթացքում ընդդիմադիր գործիչների և նրանց համակիրների նկատմամբ բազմաթիվ ու տարատեսակ քրեական գործեր են հարուցվել, ինչը հանգեցրել է հանրության ընդդիմադիր հատվածի ակտիվության զգալիորեն նվազմանը և նախընտրական քարոզարշավի համար ստեղծվել են անհավասար պայմաններ։

Այս ընտրություններն աննախադեպ էին արտաքին ուժերի, այդ թվում՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներգրավվածության առումով։ Այդ ուժերն անթաքույց և ուղիղ ձևով սատարում էին օրվա իշխանություններին՝ Հայաստանը ներքաշելով աշխարհաքաղաքական բախումների հորձանուտի մեջ։

«Մայր Հայաստան» կուսակցությունը լիովին համակարծիք է միջազգային դիտորդների գնահատականների հետ, քանի որ ընտրարշավից ընդամենը երկու շաբաթ առաջ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվեց շինծու քրեական գործ, որպեսզի խափանվի նրա նախընտրական արշավը և մեկուսացվի գործող իշխանության գաղափարաքաղաքական հիմնական ընդդիմախոսներից մեկը։ Թևանյանը ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համարն է։ Այդ քայլով իշխանությունը խոչընդոտել է նաև ԲՀԿ-ի նախընտրական քարոզարշավը։ Նաև շինծու մեղադրանքներ են առաջադրվել ԲՀԿ նախընտրական ցուցակի 4 անդամների նկատմամբ։

Իշխանության այս գործելաոճը կիրառվել է մյուս ընդդիմադիր մասնակիցների նկատմամբ ևս, ինչի հետևանքով ընտրություններից առաջ և հենց քվեարկության օրն ընդդիմադիր հարյուրավոր ակտիվիստների ձերբակալության պատճառով էապես նվազել է ընդդիմադիր հատվածի ակտիվ գործունեությունը՝ դրանով իսկ գրեթե վերացնելով հավասար պայմաններն իշխող ուժի և ընդդիմադիր քաղաքական միավորների համար։

Արձանագրում ենք, որ վերը նշված բոլոր դիտարկումներն ազդել են ընտրությունների արդյունքի վրա, և այն չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային։

Կոչ ենք անում հանրային ու քաղաքական բոլոր դերակատարներին ընտրությունների և ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես գալ քաղաքական գնահատականով և միասնական քայլերով հասնել օրինականության հաստատմանը Հայաստանում։

«Մայր Հայաստան» կուսակցություն
10.06.2026

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
23:28 ՔՊ-ն փորձում է Սարիկ Մինասյանին դարձնել Գյումրիի քաղաքապետ
23:35 Մենք միայն երջանիկ կլինենք, ես կոչ եմ անում չգալ խորհրդարան, կոչ եմ անում ընդդիմությանը չվերցնել մանդատները. Ռուբինյան
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
22:28 42-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
20:02 Բաքվում Արայիկ Հարությունյանի պաշտպանը խնդրել է «անմեղ ճանաչել» նրան
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
22:51 Հեքիաթ պատմողները այսօր բառի բուն իմաստով բռնվել են հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան