Արտաքին 4 ամիս առաջ - 23:59 09-06-2026

ԱՄՆ-ն և Իրանը քննարկում են ուրանի հարստացման 15-ամյա արգելքը. NYT

Միջուկային համաձայնագրի բանակցությունների շրջանակներում Միացյալ Նահանգները և Իրանը քննարկում են Իսլամական Հանրապետության համար ուրանի հարստացման երկարաժամկետ արգելքի հարցը, որը կարող է տևել մոտ 15 տարի։

Այս մասին հաղորդում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով փակ դռների հետևում ընթացող բանակցություններին ծանոթ ամերիկացի պաշտոնյաներին և դիվանագետներին։

Ըստ թերթի՝ վերջին շաբաթներին կողմերը բանակցել են հնարավոր համաձայնագրի չորս հիմնական տարրերի շուրջ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, կարող են կանգնեցնել Իրանի միջուկային ծրագիրը մոտ 15 տարով։ Հիմնական կետերից մեկը ուրանի հարստացման դադարեցումն է։ Սկզբում Միացյալ Նահանգները պնդում էր 20-ամյա արգելքի վրա, մինչդեռ Իրանը առաջարկում էր 10 տարի։

Ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ կողմերը կարող են համաձայնության գալ 15-ամյա ժամկետի շուրջ։

Ինչպես նշում է NYT-ը, բանակցություններում շոշափվում են նաև հարստացված ուրանի պաշարների կրճատման, Իրանի միջուկային հիմնական օբյեկտների ապամոնտաժման և միջազգային տեսուչներին անսպասելի ստուգումներ անցկացնելու թույլտվության հարցերը։

Հրատարակության աղբյուրների համաձայն՝ մինչ այժմ քննարկումը վերաբերում է միայն հնարավոր համաձայնագրի նախնական ուրվագծերին, և բանակցությունների հետագա ընթացքը մնում է անորոշ՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի նոր սրման ֆոնին։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում