Ներքին 4 ամիս առաջ - 18:49 09-06-2026

Հրազդան գետը ափերից դուրս է եկել ու ողողել մի քանի փողոցներ

Այսօր՝ հունիսի 9-ին, տեղացած ուժեղ անձրևի ու կարկուտի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղացած անձրևն ու կարկուտը որոշ ժամանակ Ծաղկաձոր քաղաքի մի քանի փողոցներ, այդ թվում՝ դեպի ճոպանուղի տանող ճանապարհահատվածը, դարձրել էին դժվարանցանելի։

Պատճառը ոչ միայն անձրևն ու կարկուտն էին, այլ նաև Հրազդան գետի վարարումն ու ափերից դուրս գալը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Հայտնում է shamshyan.com-ը:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան