Մամուլ 1 ժամ առաջ - 08:10 09-06-2026

425 հաղորդում, 300 հետապնդում. ինչ ծանրաբեռնվածությամբ են աշխատել դատարանները․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգում, հատկապես՝ Հակակոռուպցիոն դատարանում, վերջին մի քանի ամիսները չափազանց ծանր են անցել։ Առանձնապես ծանրաբեռնված են եղել քրեական գործեր քննող դատավորները։

Բանն այն է, որ նախընտրական շրջանում նախաքննական մարմիններն այնքան մեծ թվով անձանց են ներկայացրել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններով, որ շատ դատավորներ իրենց առավոտը դիմավորել են դատարանի աշխատասենյակներում։ Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ դատավորներից շատերը նույնիսկ չեն կարողացել անցկացնել իրենց վարույթներում նախապես նշանակված դատական նիստերը, քանի որ ամբողջ գիշեր զբաղված են եղել նախընտրական գործընթացներին առնչվող կալանքի միջնորդությունների քննարկմամբ։

Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարի 7-ից մինչև 2026 թվականի հունիսի 7-ը՝ ժամը 18:00-ի դրությամբ, ընտրական հանցագործությունների վերաբերյալ ստացված դիմումների, հաղորդումների և դրանց քննության արդյունքների վերաբերյալ Դատախազությունը հրապարակել է հետևյալ տվյալները։

Ըստ Դատախազությունում ստացված և մշակված տեղեկությունների՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև հունիսի 7-ը՝ ժամը 18:00-ն, ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 425 հաղորդում։

Ստացված 425 հաղորդումներից՝

186-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, 300 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 14 քրեական վարույթ՝ 42 անձի վերաբերյալ, հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է իրավասու դատարան, պատգամավորի 13 թեկնածուների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդություններ, որոնցից 12-ը բավարարվել են։

Այս վիճակագրությունը որոշակի պատկերացում է տալիս այն ծանրաբեռնվածության մասին, որի պայմաններում վերջին ամիսներին աշխատել են հատկապես կալանքի հարցեր քննող դատավորները՝ հաճախ ստիպված լինելով գիշերային ժամերին քննարկել մեծ թվով միջնորդություններ և դրանց պատճառով վերանայել իրենց աշխատանքային օրակարգը»։

Ամենից շատ դիտված

12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
15:00 Ընդդիմության պարտության դասը. ինչ փոխվեց հունիսի 7-ին
13:14 Հանդես կգանք հայտարարությամբ, երբ իրապես ավարտած լինեն հաշվետվությունները և հաշվարկները. Նարեկ Կարապետյան
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա