Ուղիղ եթեր
Արտաքին 3 ժամ առաջ - 12:53 08-06-2026

Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

Թեհրանի Մեհրաբադի միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է իր աշխատանքը։ Այդ մասին հայտնել է իրանական SNN հեռուստաալիքը։

«Բոլոր չվերթները չեղարկվել են մինչև հետագա ծանուցումը»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրությունում։

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ երկրի արևմուտքում գտնվող Քերմանշահ քաղաքում գործի են դրվել հակաօդային պաշտպանության համակարգերը։