Ուղիղ եթեր
Արտաքին 3 ժամ առաջ - 23:20 07-06-2026

Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 3613 մարդ

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում երկրի հարավային և արևելյան շրջաններում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 լիբանանցի։

Նախարարության տվյալներով՝ ևս 82 մարդ վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոցներ։

«Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր մահացածների ընդհանուր թիվը հասել է 3613-ի, վիրավորներինը՝ 11072-ի», – ասվում է գերատեսչության X-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրությունում:

Առողջապահության նախարարությունը նշել է, որ կեսօրին Բեյրութի հարավային ծայրամասում Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, իսկ մոտ 20-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ չորս երեխա։ Նաբաթիեի ծայրամասում, որտեղ իսրայելական ուժերը գործողություններ են իրականացնում շիա «Հեզբոլլահ» աշխարհազորի դեմ, ավիահարվածների հետևանքով զոհվել է վեց մարդ։

Ամենից շատ դիտված