Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 6 ժամ առաջ - 20:00 04-06-2026

Ասում են՝ հանքը Սուրեն Պապիկյանինն ա, մահացածն էլ ջահել էր, էրեխեք ուներ․ ինչ են պատմում վարդաբլուրցիները

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ը օրեր առաջ հայտնել էր, որ Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում ենթադրաբար ապօրինի հանք է շահագործվում, որը, ըստ մեր աղբյուրների, պատկանում է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ այդ հանքում վերջերս մահվան դեպք էր գրանցվել։ Հրապարակումից հետո Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Oragir.News-ի հրապարակման լուսանկարը՝ պահանջելով, որ այն հերքվի։

Սակայն Պապիկյանն իր գրառման մեջ չէր հստակեցրել, թե հրապարակման ո՞ր տեղեկությունն է համարում իրականությանը չհամապատասխանող և ի՞նչ բովանդակությամբ հերքում է պահանջում։

«Զորահանդեսի նախաշեմին կանխատեսելի էր, որ ապատեղեկատվության «հրավառություն» է լինելու: Դատական հայց եմ ներկայացնելու նշված լրատվամիջոցի դեմ, եթե սահմանված կարգով և սեղմ ժամկետում չհերքի ինձ վերագրվող հերյուրանքը»,- գրել էր Պապիկյանը։


Նկատենք նաև, որ Սուրեն Պապիկյանի այս գրառման տակ մի շարք քաղաքացիներ հաստատել են մեր հրապարակած տեղեկության ճշմարտացիությունը։





Հաշվի առնելով այս ամենը՝ Oragir.News-ի նկարահանող խումբն այցելել է Վարդաբլուր գյուղ, որպեսզի տեղում իրավիճակին ծանոթանա։ Մեր աղբյուրը, որը տեղեկություններ էր փոխանցել հանքի գործունեության վերաբերյալ, չցանկացավ խոսել տեսախցիկի առաջ։

Սակայն մեր նկարահանող խումբը զրուցել է գյուղի մի շարք բնակիչների հետ, ովքեր հաստատել են, որ գյուղում շրջանառվում են խոսակցություններ, ըստ որոնց՝ հիշյալ հանքը պատկանում է Սուրեն Պապիկյանին։ Բնակիչները հաստատեցին նաև, որ օրերս այդտեղ աշխատակից է մահացել։

«Էդ հանքում գյուղացիներն ինչ աշխատեն, մի տրակտոր ա աշխատում, փոքր մասշտաբի ա։ Տեղյակ եմ՝ վերջերս հանքում մարդ ա մահացել, անձրևները շատ-շատ էին ուղղակի, մի քիչ էլ ազգուշություն։ Ջահել տղա էր, ափսոս էր, Ամրակ գյուղից էր, 2, թե 3 էրեխա ունի, հենց տրակտորիստի անփութությունից ա։ Գրունտը սողացել ա, հողածածկի տակ ա մնացել։ Չգիտեմ հանքն ում ա պատկանում, բայց լսել եմ, ասում են՝ Սուրեն Պապիկյանինն ա, բայց չեմ հավատում»,- մեզ հետ զրույցում պատմեց գյուղացիներից մեկը։

Բնակիչներից մեկն էլ նշեց, որ Վարդաբլուրի հարևան Կուրթան գյուղում բնակիչներն էլ պատում են, որ հանք է բացվելու։

«Ես առաջին անգամ եմ լսում, որ էս գյուղում հանք կա, բայց Կուրթանի ձորում ուզում են տեղադրեն մի մասնաճյուղ, որովհետև բազալտով հարուստ ենք։ Դե լավ ա աշխատատեղեր կբացվեն»,- ասաց նա։

Հավելենք նաև, որ շատ գյուղացիներ, ովքեր չցանկացան խոսել տեսախցիկի առաջ, մեզ պատմեցին, որ գյուղում բոլորն էլ խոսում էին այն մասին, որ այդ հանքը պատկանում է Սուրեն Պապիկյանին։

Միաժամանակ, Oragir.News-ը հաստատում է, որ պատրաստ է հրապարակել Սուրեն Պապիկյանի, նրա ներկայացուցիչների կամ շահագրգիռ այլ անձանց ու կողմերի պարզաբանումն ու մեկնաբանությունը, եթե վերջիններս այդպիսի ցանկություն կունենան։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան