Ներքին 1 ամիս առաջ - 19:30 02-06-2026

Ռոբերտ Աբաջյանի արձանի վրայից «Արցախի հերոս» գրվածքը հեռացնելու պահա՞նջ է դրվել․ ԿԳՄՍՆ-ն հերքում է

Մերի Հակոբյան

Լրագրող

Oragir.News-ի տեղեկություններով՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պահանջել է Երևանի թիվ 147 դպրոցի դիմաց տեղադրված Ռոբերտ Աբաջյանի արձանի վրայից «Արցախի հերոս» գրվածքը հեռացնել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ անգամ ինչ-որ հանձնաժողով է կազմվել, ուղարկվել դպրոց, որպեսզի ստուգեն արձանի փաստաթղթերը, բայց չի հաջողվել ինչ-որ թերություն գտնել, սակայն հանձնաժողովի անդամները հետագայում կրկին այցելել են դպրոց, ու ասել՝ «ընտրություններն անցնեն, առանց աղմուկը Արցախի հերոս գրվածքը հեռացրեք»։

«Նախարարությունը հանձնաժողով էր կազմել ու ուղարկել դպրոց, որպեսզի ստուգեն արձանի փաստաթղթերը, օրինականության հետ կապված հարցերը։ Փորձել են ինչ-որ սխալ կամ թերի բան գտնել, բայց չի հաջողվել։ Խոսքը հատկապես արձանի վրա գրված «Արցախի հերոս» ձևակերպման մասին է եղել։ Փաստաթղթերի մեջ որևէ խնդիր չեն գտել, հետո հեռացել են, սակայն որոշ ժամանակ անց կրկին վերադարձել։ Մեր տեղեկություններով՝ որոշել են հարցը ժամանակավորապես հետաձգել, որպեսզի ընտրություններից առաջ ավելորդ աղմուկ չբարձրանա»,- հայտնել է Oragir.News-ի աղբյուրը։

Տեղեկության հավաստիությունը ճշտելու նպատակով՝ Oragir.News-ը կապ հաստատեց ԿԳՄՍՆ մամուլի քարտուղար Նելլի Վահանյանի հետ։ Ի պատասխան՝ Վահանյանը պնդեց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նա շեշտեց նաև, որ նշված դպրոցը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո չի գործում, և նախարարությունը կապ չի հաստատել դպրոցի հետ։

Հիշեցնենք՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը դպրոցի բակում տեղադրվել էր այս տարվա հունվարի 28-ին։

Արձանի վրա առկա է «Արցախի հերոս» գրությունը, ինչպես նաև փորագրված են Ռոբերտ Աբաջյանի հայտնի խոսքերը, որոնք նա ասել է զոհվելուց առաջ. «Էս դիրքում իմ տղերքի արյունն ա թափվել, ստեղ իմ ախպերներն են կռվել… էս հողի վրա պայքար ա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ուզում եմ՝ բոլորին փոխանցես, որ էս դիրքը հանձնողի մերը…»։

Oragir.News-ը լավատեսորեն ակնկալում է, որ արձանը վանդալիզմի չի ենթարկվի, և նրա վրա առկա Արցախի հերոս գրվածքը ինչ-որ «պատահականությամբ» չի անհետանա։


Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն