Սպորտ 4 ամիս առաջ - 19:42 02-06-2026

Մարդիկ խոսքերս կոնտեքստից կտրել են. Ծառուկյանը պարզաբանել է իր հաջորդ մենամարտի մասին լուրերը

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը հայտնվել է իր իսկ հայտարարությունների կենտրոնում՝ սկզբում խոսելով իրեն սպասվող չեմպիոնական մենամարտի մասին, ապա՝ արագորեն հերքելով պաշտոնական պայմանավորվածության փաստը:

Իր YouTube-յան ալիքում հայազգի մարտիկը նշել էր, որ հաջորդ մենամարտը լինելու է տիտղոսային և, ամենայն հավանականությամբ, կկայանա սեպտեմբերին՝ Լոս Անջելեսում: Որպես հավանական տարբերակ՝ նա շրջանառել էր բրազիլացի նախկին չեմպիոն Չարլզ Օլիվեյրայի անունը, ինչից հետո հնարավոր ռևանշի մասին լուրերն անմիջապես տարածվեցին լրատվամիջոցներում:

Սակայն կարճ ժամանակ անց՝ հայտնի լրագրող Արիել Հելվանիի փոդքասթում, Ծառուկյանը դժգոհել է, որ ԶԼՄ-ներն իրեն ճիշտ չեն հասկացել և խոսքերը կտրել են կոնտեքստից:

«Իմ ալիքում ես ասացի, որ հնարավոր է սեպտեմբերին մենամարտեմ Օլիվեյրայի հետ, և մարդիկ անմիջապես սկսեցին հրապարակումներ անել, թե ես հաստատ կռվելու եմ նրա դեմ: Պաշտոնապես ոչինչ հաստատված չէ: Հաջորդ մենամարտս կարող է կայանալ սեպտեմբերին, հոկտեմբերին, դեկտեմբերին… կամ անգամ հաջորդ տարի: Ոչ ոք հաստատ չգիտի, թե UFC-ն ինչ որոշում կկայացնի, և ում դեմ եմ ես մենամարտելու»,- պարզաբանել է Արմանը:

Հետաքրքրական է նաև, որ նույն հարցազրույցում Ծառուկյանը հայտարարել է, թե մնում է որպես պահեստային մարտիկ Իլիա Թոփուրիա - Ջասթին Գեյջի հնարավոր մենամարտի համար, սակայն ընդգծել է, որ չի պատրաստվում քաշ գցել և մասնակցել կշռման արարողությանը, թեև սա պարտադիր պայման է պահեստայինների համար: Հելվանին, իր հերթին, չի հակադարձել մարտիկին և չի բացատրել, որ UFC-ում այդ կանոնն այլ կերպ է գործում:

Armsport

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող