Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան 41 շենքի հարևանությամբ գտնվող կանաչ գոտում ծառն արմատից պոկվել ու տապալվել է։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ 5 քաղաքացիներ, ովքեր հետո պարզվել է՝ ուսանողներ են, հրաշքով են փրկվել։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում