Ներքին 3 ամիս առաջ - 20:18 01-06-2026

Իմ երկու հրաշքները. Զվարթ Ասատրյանի դուստրերը նշում են 15-ամյակը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ասատրյանների երաժշտական ընտանիքում այսօր մեծ տոն է: Երգչուհի Զվարթ Ասատրյանի երկվորյակ դուստրերը՝ Լիան ու Էլլան, տոնում են իրենց ծննդյան 15-ամյակը։

Այս առթիվ երգչուհին սոցիալական հարթակների իր էջի «Story» բաժնում գեղեցիկ ու ընտանեկան լուսանկար է հրապարակել աղջիկների հետ:

Լուսանկարին կից, որն ուղեկցվում է Արտաշ Ասատրյանի հանրահայտ «Օրնա Օրնա» երգով, Զվարթը կատարել է չափազանց սիրառատ գրառում՝ ուղղված իր հոբելյար դուստրերին:

«Այս օրը դարձավ իմ կյանքի ամենաերջանիկ օրը, քանի որ աշխարհ եկաք դուք՝ իմ երկու հրաշքները: Շնորհավոր տարեդարձ, իմ աղջիկներ, թող ձեր կյանքը լինի այնքան գեղեցիկ, որքան ձեր ժպիտները»,- անկեղծացել է Զվարթ Ասատրյանը:

Հրապարակումն անմիջապես արժանացել է երկրպագուների և ընտանիքի հարազատների ուշադրությանը:


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում