Ներքին 3 ամիս առաջ - 22:30 31-05-2026

«Մենք կանք» արցախյան մշակութային միջոցառումը՝ Գյումրիում

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Չդադարող ծափահարություններ, հուզմունք, ժպիտ․ ամեն ինչ խառնվել էր իրար։

Գյումրիի մարզամշակութային կենտրոնի բեմում Արցախի երգի ու պարի պետական համույթներն իրենց կատարումներով ներկայացրել են արցախյան հարուստ մշակույթը։ «Մենք կանք» արցախյան մշակութային միջոցառումը միավորել է արցախյան մշակութային համույթներին և անհատ կատարողներին։ Այն հիշողության, մշակութային ժառանգության և մեր միասնականության մասին է։

Հիշեցնենք, որ «Մենք կանք» կրթամշակութային մեծ համերգն առաջին անգամ կազմակերպվել էր 2026 թվականի հունվարի 18-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, և լայն արձագանք ստացել հանրության շրջանում։

Հանրային մեծ հետաքրքրության և դրական արձագանքների արդյունքում «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն որոշում է կայացրել ծրագիրը դարձնել շարունակական՝ մեկնարկելով համայնքային մշակութային միջոցառումների շարքը։

Ծրագրի առաջին կանգառը Գյումրիից է սկսվել։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Oragir.News-ի հետ զրույցում ասել է, որ Արցախի մշակույթը ներկայացվելու է Հայաստանի բոլոր բնակավայրերում։

«Նմանատիպ միջոցառումները շատ կարևոր են արցախյան մշակութային ինքնությունը պահպանելու համար։ Այս պարագայում մենք կարողանում ենք պահպանել մեր մշակութային ժառանգությունը, և հենց այդ նպատակն է հետապնդում ծրագիրը»։

Մանրամասները՝ տեսանյութում։ Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը