Ներքին 5 օր առաջ - 21:52 30-05-2026

Ատելության մթնոլորտում իրեն լավ է զգում, հոգեկան խանգարման նշան է սա. Ռոբերտ Քոչարյան

Ներկայիս նախընտրական քարոզարշավը դարձել է Հայաստանի պատմության ամենակեղտոտ քաղաքական գործընթացը։ Գործող իշխանությունները ընտրական գործընթացը վերածել են ստի, վիրավորանքների, սպառնալիքների և ագրեսիայի հարթակի։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Աշտարակում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ հենց գործող իշխանությունն ու անձամբ վարչապետն են այդ մշակույթը ներմուծել հանրային կյանք, թեև պարտավոր էին անել ճիշտ հակառակը։ «Այս իշխանությունը քայլող ատելություն է՝ ոտքից գլուխ։

Եվ ուզում է այդ ատելությամբ թունավորել բոլորին, որովհետև ատելության մթնոլորտում ոնց որ ինքն իրեն լավ է զգում։

Ոգևորվում է նրանից, որ մարդիկ գզում են իրար, երբ ընտանիքներն են բաժանվում, հարևանը հարևանի հետ չի խոսում։ Սա է իրեն աշխուժությունը և հիստերիկ վիճակը պահող գործոնըը», - հայտարարել է Քոչարյանը՝ հավելելով, որ նման վարքագիծը համարում է աննորմալ։

«Սա նորմալ չէ, սա հոգեկան խանգարման հատկանիշ է, որը բոլորիս ուղղակի ակնհայտ է», - ասել է Հայաստանի երկրորդ նախագահը։

Միաժամանակ Քոչարյանը նշել է, որ նույնիսկ ստեղծված իրավիճակում հասարակության համար որոշակի դրական դաս է տեսնում։

Նրա խոսքով՝ ներկա շրջանը պետք է քաղաքացիներին ցույց տա, թե պետական կառավարման մեջ ինչ սխալներ չի կարելի թույլ տալ։

«Մենք վերջապես պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար։ Չի կարելի անել որևէ քայլ, որը թուլացնում է քո երկիրը, որը բաժանում է քո հասարակությունը։ Դրա համար չի կարելի ֆեյքերով առաջնորդվել, չի կարելի ատելություն սերմանել։ Սա դաս է մեզ բոլորիս համար, սա դաս պետք է լինի մեր ժողովրդի համար», - ընդգծել է նա։

Քոչարյանը վստահություն է հայտնել, որ հայկական հասարակությունն արդեն գիտակցել է, թե ինչպիսի մարդիկ չպետք է գտնվեն իշխանության մեջ։ «Մարդիկ, որոնք կործանում են պետականությունը՝ ցանկացած գնով սեփական աթոռը պահելու համար, չպետք է կանգնեն երկրի ղեկավարության գլխին», - հայտարարել է քաղաքական գործիչը։

Խոսելով գործող իշխանությունների կառավարման ժամանակաշրջանի մասին՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդը անցած վերջին ութ տարիներն անվանել է «խայտառակության տարիներ»։

«Այս էջը մենք պետք է փակենք։ Մենք պարտավոր ենք վերականգնել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի արժանապատվությունը, անել ամեն ինչ՝ երկիրը ամրապնդելու և այն կորուստները վերականգնելու համար, որոնք պետությունն ու ժողովուրդը կրել են այս տարիներին», - ասել է նա։

Քոչարյանի խոսքով՝ ներկայիս սերունդը պատասխանատվություն է կրում ապագա սերունդների առաջ վերջին տարիների իրադարձությունների համար։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ապագա սերունդները ներեն մեզ այն ամենի համար, ինչ կատարվեց այս ութ տարիների ընթացքում։ Պատերազմի համար։ Պատերազմում պարտվելու համար։ Այն բանի համար, որ Եռաբլուրը եռապատկվեց։ Երկիրը խայտառակ վիճակ մտցնելու համար», - հայտարարել է երկրորդ նախագահը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը պետք է քաղաքացիներին վերադարձնի իրենց երկրի հանդեպ հպարտության զգացումը։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր ժողովուրդը կրկին սկսի հպարտանալ իր անցյալով, իր ներկայով և մեծ հույսով նայի ապագային», - ասել է Քոչարյանը։

Նա հույս է հայտնել, որ քաղաքացիները գիտակցում են առկա խնդիրները և որոշում կկայացնեն իշխանափոխության մասին։

Քոչարյանը առանձին անդրադարձել է 2018 թվականի իրադարձություններին՝ ընդգծելով, որ, իր կարծիքով, Հայաստանը չպետք է կրկին բախվի այնպիսի քաղաքական համակարգի, որը նպաստեց այդ իրադարձություններին։

«Հայաստանում այլևս երբեք չպետք է լինի այն համակարգը, որը բերեց 2018 թվականի հեղափոխությունը։ Մենք դա երաշխավորում ենք», — ասել է նա։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ մարդիկ այն ժամանակ դուրս եկան փողոցներ՝ ավելի լավ կյանքի հույսով, սակայն արդյունքը եղավ սպասումներին հակառակ։

«Մարդիկ իսկապես դուրս եկան փողոցներ՝ ավելի լավ կյանք ակնկալելու մղումով; Ստացանք ճիշտ հակառակը, որովհետև այդ շարժման գլխին կանգնած էին խաբեբաներ և քաղաքական խարդախներ, որոնք շարժումը տարան լրիվ ուրիշ ուղղությամբ», - հայտարարել է «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

Նա ընդգծել է, որ իր թիմի խնդիրը միայն իշխանափոխությունը չէ։ «Մեր նպատակը պարզապես իշխանափոխությունը չէ։ Մեր նպատակը որակյալ հայկական պետականության ստեղծումն է», - ասել է Քոչարյանը։

Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է այնպիսի պետության կառուցմանը, որը ընդունակ է պաշտպանել իր քաղաքացիներին, հարգել իր դաշնակիցներին և վայելել հարևան երկրների հարգանքը։

«Մենք ուզում ենք ստեղծել պետություն, որը կարող է պաշտպանել իր քաղաքացիներին, որը հարգում է իր դաշնակիցներին, որին հարգում են հարևանները և որը իր երեխաների համար հնարավորություն է ստեղծում, ապագա է ստեղծում։ Մենք այն թիմն ենք, որը կարող է դա անել», — հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի