Ներքին 4 ամիս առաջ - 10:47 30-05-2026

Ամասիայում և Աշոցքում ձյուն է եկել

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Շիրակի մարզի լեռնային Ամասիա և Աշոցք համայքներում ձյուն է եկել։

Մայիսի վերջին օրերին էլ ցուրտը կարծես, թե չէ նահանջում։

Այս համայնքներում նման եղանակը անսովոր չէ, բայց այս տարի արտասովոր է նրանով, որ մի քանի օրից արդեն ամառ է, բայց սարերի ձյունը դեռևս չի հալվում։

Շիրակի բարձրադիր գոտիներում եղանակային կտրուկ փոփոխությունները հաճախ են կրկնվում․ արևոտ ու տաք օրերին կարող են հաջորդել ցրտահարությունն ու ձյունը։

Սակայն գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների համար նման եղանակը նոր խնդիրներ է ստեղծում՝ վնասելով ցանքատարածություններն ու այգիները։

Մինչ Հայաստանի մի շարք մարզերում մարդիկ արդեն ամառային շոգին են պատրաստվում, Աշոցքում և Ամասիայում դեռևս ձմռան շունչն է զգացվում։






Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը