Ղազախստանը հայտարարել է իր պատրաստակամության մասին ընդունել իրանական հարստացված ուրանը, եթե Թեհրանը և Վաշինգտոնը համաձայնության գան Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ։
Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Financial Times (FT)-ին տված հարցազրույցում։
Նա բացատրել է, որ հաշվի առնելով, որ ԱԷՄԳ-ն Ղազախստանում շահագործում է ցածր հարստացված ուրանի բանկ, «կա մի վայր, որտեղ դա (իրանական ուրանը – խմբ.) կարող է անվտանգ պահվել»։
Գրոսսին կարծիք է հայտնել, որ և՛ ԱՄՆ-ն, և՛ Իրանը ներկայումս պատրաստ են զիջումների գնալ և ցանկանում են համաձայնության գալ։