Արտաքին 4 ամիս առաջ - 22:03 29-05-2026

Իրանը ԱՄՆ-ից 12 միլիարդ դոլար է պահանջում բանակցությունները շարունակելու համար

Իրան-ԱՄՆ համաձայնագրի մի մասը պահանջում է, որ Թեհրանին անհապաղ վճարվի արտասահմանում սառեցված իր ակտիվներից 12 միլիարդ դոլար:

Միայն այդ դեպքում Իսլամական Հանրապետությունը կմասնակցի հետագա երկխոսությանը։

Այս մասին հաղորդում է Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

«Համաձայնագրի ամենակարևոր մասը, որի մասին (ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփը չի նշել, Իրանի սառեցված ակտիվներից 12 միլիարդ դոլարի անհապաղ վճարման պայմանն է: Ըստ համաձայնագրի՝ այս գումարը պետք է անմիջապես վճարվի, և մինչև այս վճարումը չկատարվի, Իրանը չի մասնակցի հետագա բանակցությունների»,- ասել է աղբյուրը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է վերջնական որոշում կայացնել Իրանի հետ նախնական համաձայնագիրը հաստատելու վերաբերյալ՝ ուրբաթ օրը օգնականների հետ հանդիպման ժամանակ: Նա ասել է, որ Իրանի հետ համաձայնագրի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում