Արտաքին 4 ամիս առաջ - 22:16 29-05-2026

Թուրքական նավը հարձակման է ենթարկվել Սև ծովում

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնել է, որ Սև ծովում անօդաչու թռչող սարքերի թիրախում է հայտնվել Վանուատուի Հանրապետության դրոշով թուրքական բեռնատար նավը։

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 28-ին Ուկրաինայի Օդեսա նավահանգստում։ Նավը Թուրքիա էր տեղափոխում բեռներ, ու Ռուսաստանին պատկանող ԱԹՍ-ի հարձակման հետևանքով նավի անձնակազմի անդամներից երկուսը ստացել են թեթև վնասվածքներ։

Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նախազգուշացվել է բոլոր կողմերին՝ խուսափելու այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել պատերազմի անվերահսկելի սրացման։

«Մեր կոչերը՝ Սև ծովում քաղաքացիական նավերի նավարկության անվտանգությունը պահպանելու և պատերազմը բանակցությունների միջոցով դադարեցնելու վերաբերյալ, մնում են ուժի մեջ։

Եվս մեկ անգամ նշվել է, որ Թուրքիան սրացումը կախելու և խաղաղ գործընթացն արագացնելու համար պատրաստ է ձեռնարկել համապատասխան միջոցներ։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում