Ներքին Արտաքին 6 օր առաջ - 18:46 28-05-2026

Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը օժանդակություն է ընտրարշավին. Շոյգու

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը օժանդակություն է ընտրարշավին:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն:

«Ավելի լուրջ մանրամասների մեջ խորանալը դժվար է, որովհետև, նախ՝ այդ մանրամասները չկան, և երկրորդ՝ ռազմավարական գործընկերության պայմանագիրն ինքնին պետք է նախատեսի առանձին ուղղություններ, և դրանցից յուրաքանչյուրը պետք է բավականին խորը մշակված լինի։ Մենք դա դեռ չենք տեսել»,- ասել է Շոյգուն։