Մշակույթ 1 ամիս առաջ - 23:41 27-05-2026

Աճառյանի 150-ամյակի առթիվ հոբելյանական միջոցառումներ կլինեն

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ղեկավարությամբ մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել է հոբելյանական միջոցառումների ծրագիրը․ հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

«Նախորդիվ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր հոբելյանական միջոցառումների հայտերի ընդունման մրցույթ՝ հաստատված ընթացակարգով։ Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է այն հանգամանքը, որ հոբելյանական ծրագրում ընտրված միջոցառումները լայն տարածում ունենան՝ հասանելի լինելով լայն շրջանակների։ Որպես հոբելյանական կարևոր միջոցառում՝ նախարարն առանձնակի անդրադարձել է Փարիզում Աճառյանի անվան հուշատախտակի բացմանը՝ նշելով, որ այդ ուղղությամբ գործընկերների հետ պատշաճ աշխատանքներ են իրականացվում։

Կարևորվել է նաև Աճառյանի գիտական ժառանգության հանրահռչակումը՝ վերահրատարակումների թվայնացման աշխատանքներ իրականացնելով։ Ներկայացված ծրագրով նախատեսվում է Աճառյանի հոդվածները, որոնք շատ հաճախ գիտական շրջանառությունից դուրս են մնում, մեկտեղել և հրատարակել առանձին հատորներով։ Հանձնաժողովը խրախուսելի է համարել ինչպես դպրոցականների մասնակցությունը միջոցառումներին, այնպես էլ տարբեր հաստատությունների նախաձեռնողականությունը՝ ներկայացնելու սեփական ծրագիրը։

Հոբելյանական հանձնաժողովի նիստում քննարկվել են նաև միջոցառումների ժամանակացույցը, ինչպես նաև կազմակերպական մի շարք այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի