Ներքին 3 ամիս առաջ - 19:55 27-05-2026

Մենք նախկինների և ներկաների հետ ճանապարհ չունենք գնալու․ ԴՕԿ կուսակցության գլխավոր շտաբի պետ

«Վարդան Ղուկասյանը 6-7 տարիների ընթացքում ցույց տվեց, թե ինչի է ընդունակ․ նա, չլինելով պետական որևէ լիազոր մարմնում, ավելի մեծ աշխատանք է կատարել քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման հետ կապված, քան պետական շատ լիազոր մարմիններ»։

Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցության գլխավոր շտաբի պետ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին այն մասին, թե ինչպես է գնահատում առաջիկա խորհրդարանական ընտրություններում կուսակցության շանսերը։

«Մենք արձանագրում ենք հետևյալը, որ մենք շուտասելուկի պես խոսելու նպատակ չունենք, այդ ծրագրերը շուրջ 30 տարի ոսկեղենիկ հայերենով ներկայացվել են, ընտրողը պետք է կարողանա գնահատել քաղաքական ուժի անցած ճանապարհը, գործունեությունը»,– հավելեց Բաղդասարյանը։

Հարցին այն մասին, թե ինչպես է գնահատում քարոզարշավի ընթացքը, Բաղդասարյանը պատասխանեց․

«Տեսեք՝ ինչ է կատարվում․ մի կողմից մանկապարտեզներից, դպրոցներից, ըստ բարձրաձայնված տեղեկությունների, հարկադրում են մարդկանց գալ տվյալ քաղաքական թիմի հավաքներին, մյուս կողմից էլ ամբողջ համացանցը լցված է ընտրողին առնել–ծախելու գործընթացով։ Ցավալի փաստ է դա, մեր կուսակցությունը պայքար է մղում դրա դեմ, որովհետև նման ֆորմատով իրականացվող ընտրությունների բացասական հետևանքները տեսնելու ենք առաջիկա հինգ տարիներին։ Նրանք, ովքեր իրենց ձայնը 30 արծաթով ծախում են, թող մոռանան, որ առաջիկա 5 տարում պետք է թոշակը բարձրանա, թող մոռանան, որ հարկային քաղաքականությունը պետք է լինի բարենպաստ պետության և սուբյեկտի համար, որվհետև փող տվողը, եթե մտնի ԱԺ, փորձելու է գումարի տասնապատիկը հետ բերել»։

Խոսելով հետընտրական հնարավոր համագործակցությունների մասին, «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցության գլխավոր շտաբի պետ, փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ բացառում են համագործակցությունը իշխող կուսակցության և, այսպես ասած, նախկինների հետ։

«Մենք նախկինների և ներկաների հետ ճանապարհ չունենք գնալու։ Քանի դեռ նրանք հրապարակային չեն խոստովանել իրենց սխալները, քանի մեղավորները չեն պատժվել, ընդ որում, պատիժը պետք է լինի բացառապես արդարադատության ձևով, ոչ թե փողոցի արդարադատություն, մենք նրանց հետ ճանապարհ չունենք անցնելու»,–հավելեց նա։

Բաղդասարյանը նշեց, որ կուսակցությունը քարոզարշավն իրականացնում է ոչ թե մարզային այցելությունների և քաղաքացիների հետ հանդիպումների ֆորմատով, այլ լրտավմիջոցների և սոցիալական ցանցերի միջոցով իրենց նախընտրական ծրագիրը տարածելու միջոցով։

Համաձայն հրապարակած ծրագրի, Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցությունն ընտրվելու դեպքում նախատեսում է բարձրացնել կենսաթոշակները, ապահովել անվճար բարձրագույն կրթություն, դատաիրավական համակարգի անկախություն: Քաղաքական ուժի նպատակն է կենսապայմանների բարելավումը, բանակի հզորացումը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում