Սպորտ 5 ամիս առաջ - 20:25 27-05-2026

Պատրաստվում եմ խայտառակել նրան բոլորի աչքի առաջ. Թոփուրիան սպառնացել է Ծառուկյանին

UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն, իսպանացի Իլիա Թոփուրիան կոշտ է արտահայտվել Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտի վերաբերյալ։

«Եթե մենամարտեմ Արմանի հետ, դա լավ դիմակայություն կլինի: Ես պատրաստվում եմ նրան խայտառակել բոլորի աչքի առաջ: Նա կարծում է, թե իր ըմբշամարտը յուրահատուկ մի բան է, կարծես օլիմպիական չեմպիոն կամ աշխարհի լավագույն ըմբիշը լինի, բայց երբ մենք մտնում ենք օկտագոն, արքան ես եմ: Ես նրա հետ կանեմ այն, ինչ ցանկանամ»,- Թոփուրիայի խոսքերն է մեջբերում Վիկ Բլենդսին տված հարցազրույցից։

Իսպանացի մարտիկը նաև վստահություն է հայտնել, որ մենամարտը երկար չի տևի.
«Ես արդեն ասել եմ, որ կկոտրեմ նրա ծնոտն առաջին ռաունդում: Նա կփորձի գետնել ինձ հենց մենամարտի սկզբում, բայց երբ հասկանա, որ ինձ այդքան էլ հեշտ չէ բռնել ոտքերից ու տեղափոխել պարտեր, առավել ևս՝ վերահսկել գետնին, կսկսի խուճապի մատնվել։ Իսկ երբ նա խուճապի մատնվի, ես կկոտրեմ նրա ծնոտը»,- հավելել է չեմպիոնը։

Իլիա Թոփուրիան իր հաջորդ մենամարտը կանցկացնի հունիսի 14-ին Սպիտակ տանը կայանալիք UFC մրցաշարի գլխավոր իրադարձության շրջանակներում՝ ուժերը չափելով թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոն Ջասթին Գեյջիի հետ: Նա թեթև քաշային կարգի տիտղոսը նվաճել է 2025-ի հունիսին կայացած UFC 317-ում՝ առաջին ռաունդում նոկաուտի ենթարկելով Չարլզ Օլիվեյրային: Թոփուրիան անպարտելի է՝ 17 հաղթանակով:

Արման Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին՝ Կատարում կայացած UFC Fight Night 265 մրցաշարում: Նա երկրորդ ռաունդում խեղդող հնարքով պարտության է մատնել Դեն Հուքերին: Հայ մարտիկի ակտիվում կա 23 հաղթանակ և 3 պարտություն:

Armsport

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
18:00 Առջևում նոյեմբերի 9-ն է. Հ1-ը կապիտուլյացիայի թեմային կանդրադառնա՞