Ներքին 4 ամիս առաջ - 11:25 27-05-2026

«Ուժեղ Հայաստան»-ի 8 աջակցի տարել են Հակակոռուպցիոն կոմիտե․ առանց պաշտպանի քննություն է իրականացվում

Մերի Հակոբյան

Լրագրող

«Մոտ մեկուկես ժամ առաջ ահազանգ ենք ստացել, որ Մասիսի շրջանից 8 անձի տարել են, այժմ գտնվում են Հակակոռուպցիոն կոմիտեում։ Փաստաբանները փորձում են ներգրավվել, սակայն տարբեր ձևերով խոչընդոտներ են ստեղծվում, չեն թողնում մասնակցել քննությանը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ փաստաբանները գտնվում են ինչպես Հակակոռուպցիոն կոմիտեի, այնպես էլ ԲԿԳ-ի (Բացատրական/կենտրոնական գրասենյակ՝ ըստ խոսքի) մոտ, սակայն առայժմ չեն կարողանում մուտք գործել։

«Ընդհանրապես թույլ չեն տալիս ներգրավվել։ Պաշտպանները դիմում են գրում, բայց ասում են՝ տեղյակ չեն, որևէ պատասխան չեն տալիս։ Չեն թույլ տալիս անգամ գրանցել դիմումը՝ ասելով՝ դիմումը ջրի տեղն է ընկնում»,- նշեց նա։

Հայրապետյանի խոսքով՝ բերման ենթարկված անձինք, ամենայն հավանականությամբ, կապված են «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ։

«Ամենայն հավանականությամբ, խոսքը «Ուժեղ Հայաստանի» աջակիցների մասին է։ Այս պահին առանց պաշտպանի քննություն է իրականացվում, իսկ հետո, հավանաբար, այդ հարցաքննությունների արձանագրությունները կփորձեն օգտագործել»,- ասաց փաստաբանը։

Նա նաև պնդեց, որ փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ արդեն իսկ փորձել են հաղորդում ներկայացնել իրավապահներին։

«Ոստիկանությունը մոտ 45 րոպե առաջ խոստացել էր գալ և բացատրություններ վերցնել, սակայն որևէ արձագանք դեռ չկա։ Տպավորություն է, որ իրավապահները խուսափում են Հակակոռուպցիոն կոմիտեի հետ կապված որևէ գործընթացի միջամտելուց»,- նշեց Հայրապետյանը։

Փաստաբանը հավելեց, որ դեռևս հայտնի չէ, թե ինչ հիմքով են քաղաքացիներին տեղափոխել Հակակոռուպցիոն կոմիտե, սակայն չի բացառվում, որ խոսքը քրեական վարույթի մասին է։

«Հստակ պատճառաբանություն այս պահին չկա։ Ամենայն հավանականությամբ՝ ինչ-որ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Հնարավոր է՝ խոսքը գաղտնալսումների կամ ամիսներ առաջ տեղի ունեցած խոսակցությունների մասին լինի։ Տեսնում ենք, որ որոշ դեպքերում հրապարակվող նյութերը 4-7 ամսվա վաղեմություն ունեն»,- եզրափակեց փաստաբանը։


Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ