Ուղիղ եթեր
Արտաքին 1 շաբաթ առաջ - 09:36 25-05-2026

Իրանի հետ համաձայնագիրը 95%-ով ավարտված է, բայց պատրաստ չէ ստորագրման. ԱՄՆ պաշտոնյաներ

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից հայտարարում են, որ ԱՄՆ-ն և Իրանը վերջին տարիների ընթացքում ավելի մոտ են գտնվում միջուկային համաձայնագիր կնքելուն, քան երբևէ։

Միևնույն ժամանակ, բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, որ գործարքի վերջնական հաստատումը դեռ օրեր կտևի, իսկ հիմնական դետալները դեռևս մնում են չլուծված։

Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողներին հայտնել են, որ Թեհրանի հետ բանակցությունները շուրջ «90-95 տոկոսով» ավարտվել են։ Նրանց խոսքով՝ նոր համաձայնագիրը հիմնովին տարբերվում է նախագահ Բարաք Օբամայի օրոք կնքված միջուկային համաձայնագրից, որը Թրամփը չեղյալ էր հայտարարել էր իր պաշտոնավարման առաջին ժամկետում։

«Այն դեռ նույնիսկ ամբողջությամբ բանակցված չէ։ Ուրեմն մի՛ լսեք անհաջողակներին, որոնք քննադատում են մի բան, որի մասին ոչինչ չգիտեն,- Truth Social-ում գրել է նախագահ Թրամփը՝ հավելելով,- «Ի տարբերություն իմ նախորդողների, որոնք այս խնդիրը պետք է այս խնդիրը տարիներ առաջ լուծած լինեին, ես վատ գործարքներ չեմ կնքում»։

Վարչակազմի պաշտոնյաներն ընդգծել են, որ որևէ համաձայնագիր անմիջապես չի ստորագրվելու, չնայած շաբաթավերջին բանակցություններում արձանագրված զգալի առաջընթացին:

«Այդ կետին դեռ չենք հասել, - նախօրեին ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, - «Մենք այսօր կամ վաղը համաձայնագիր չենք ստորագրելու»։

Վարչակազմի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ այժմ քննարկվում է մի շրջանակ, որը 60-օրյա ժամկետ կսահմանի՝ համապարփակ համաձայնագիրը ավարտին հասցնելու համար։

Դրա համաձայն՝ Իրանը կստանա պատժամիջոցների փուլային մեղմացում միայն որոշակի պարտավորություններ կատարելուց հետո, ներառյալ՝ հարստացված ուրանի պաշարների վերացումը և Հորմուզի նեղուցով երթևեկությանը խոչընդոտելու դադարեցումը։

«Եթե նրանք չկատարեն իրենց պարտավորությունները, ոչինչ չեն ստանա»,- ասել է պաշտոնյաներից մեկը՝ շեշտելով, որ ստեղծել են համաձայնագրի կատարումն ապահովող մեխանիզմներ։

Պաշտոնյաները միևնույն ժամանակ ընդգծում են, որ դիվանագիտական ջանքերի տապալման պարագայում ռազմական գործողությունների տարբերակը մնում է սեղանին։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան