Ուղիղ եթեր
Ներքին 1 շաբաթ առաջ - 15:45 24-05-2026

Երևանում 27-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին․ կա վիրավոր

Երեկ՝ մայիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 19։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Արտակ Հ․-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության կրթահամալիրի հարևանությամբ, բախվել է բաժանարար գոտու բետոնե պատնեշին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: