Ուղիղ եթեր
Արտաքին 1 շաբաթ առաջ - 13:18 24-05-2026

ԱՄՆ-ն և Իրանը 60-օրյա հուշագիր կստորագրեն. Axios

Եվ՛ Թրամփը, և՛ միջնորդները ակնարկել են, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի ստորագրմանը կողմերը մոտ են։ Ըստ Axios-ի՝ ԱՄՆ պաշտոնյան ներկայացրել է հուշագրի նախագծի մանրամասն նկարագիրը, որի մեծ մասը հաստատվել է բանակցություններին մոտ կանգնած այլ աղբյուրների կողմից։

Կողմերը կստորագրեն փոխըմբռնման հուշագիր, որը կգործի 60 օր և կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ։

Այդ 60 օրվա ընթացքում Հորմուզի նեղուցը բաց կլինի առանց վճարների, իսկ Իրանը կհամաձայնի մաքրել նեղուցում տեղադրված ականները, որպեսզի նավերը կարողանան ազատ անցնել։

Փոխարենը ԱՄՆ-ը կվերացնի իրանական նավահանգիստների շրջափակումը և որոշ պատժամիջոցներից բացառություններ կտրամադրի, որպեսզի Իրանը կարողանա ազատորեն վաճառել նավթ։

Հուշագրի նախագիծը ներառում է Իրանի պարտավորությունը՝ երբեք չձգտել միջուկային զենք ստեղծել և բանակցել ուրանի հարստացման ծրագրի կասեցման ու բարձր հարստացված ուրանի պաշարների հեռացման շուրջ։

Տեղեկացված երկու աղբյուրների համաձայն՝ Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին բանավոր պարտավորություններ է փոխանցել այն զիջումների ծավալի վերաբերյալ, որոնց պատրաստ է գնալ՝ հարստացման կասեցման և միջուկային նյութերից հրաժարվելու հարցում։

ԱՄՆ-ը կհամաձայնի 60-օրյա ժամանակահատվածում բանակցել պատժամիջոցների վերացման և իրանական միջոցների ապասառեցման շուրջ, սակայն այդ քայլերը կիրականացվեն միայն վերջնական և վերահսկելիորեն իրականացվող համաձայնագրի շրջանակում։ Վերջին ամիսներին տարածաշրջան տեղափոխված ամերիկյան ուժերը կմնան այնտեղ 60-օրյա ժամկետի ընթացքում և դուրս կբերվեն միայն վերջնական համաձայնագրի ձեռքբերման դեպքում։

Հուշագրի նախագիծը նաև հստակեցնում է, որ կավարտվի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը Լիբանանում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին