Արտաքին 1 շաբաթ առաջ - 12:46 24-05-2026

Ստարոբելսկում ավարտվել են որոնողական աշխատանքները․ զոհերի թիվը հասել է 21-ի․ ԱԻՆ

Լուգանսկի ինքնահռչակ Հանրապետության Ստարոբելսկ քաղաքի քոլեջի վրա Ուկրաինայի զինված ուժերի գիշերային հարձակման հետևանքով 42 մարդ է տուժել։

ԱԻՆ-ը հայտնել է, որ Ստարոբելսկում ավարտվել են որոնողական աշխատանքները․ զոհերի թիվը հասել է 21-ի:

Ուկրաինական անօդաչուների կողմից հարձակման ենթարկված հանրակացարանի և քոլեջի փլատակների տակից դուրս են բերվել բոլոր մարմինները: Վերջին տվյալներով՝ տուժել է 42 մարդ։ ԼԺՀ ղեկավար Պասեչնիկը հանրապետությունում երկօրյա սուգ է հայտարարել։

Ստարոբելսկում տեղի ունեցած ողբերգության վայր են ժամանել ավելի քան 50 օտարերկրյա լրագրողներ, հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

ԶԼՄ-ների ներկայացուցիչներ են եկել Ավստրիայից, Բրազիլիայից, Բրիտանիայից, Հունգարիայից, Վենեսուելայից, Գերմանիայից, Հունաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Կատարից, Չինաստանից, Կուբայից, Լիբանանից, ԱՄԷ-ից, Պակիստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Ֆինլանդիայից և Ֆրանսիայից:

Տոկիոն իր լրագրողներին արգելել է մասնակցել ուղևորությանը։ BBC-ն հրաժարվել է CNN-ն էլ հայտնել է, որ արձակուրդում է: