Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 10:50 24-05-2026

«Բարգավաճ Հայաստանի» նախընտրական հանդիպումը և քայլերթը Արաբկիր վարչական շրջանում

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ.

Նախընտրական հանդիպում և քայլերթ Արաբկիր վարչական շրջանում։

Այս օրերին հատկապես կարևոր եմ համարում ուժ ու քաջալերանք փոխանցել անազատության մեջ գտնվող իմ թիմակցի՝ Անդրանիկ Թևանյանի ընտանիքին՝ կնոջն ու որդուն։ Համոզված եմ՝ արդարությունը չի կարող երկար լռեցնել արժանապատիվ մարդկանց ձայնը։ Այս օրերին առավել քան երբևէ կարևոր է շարունակել պայքարը հանուն արժանապատիվ, ազգային արժեքներին հավատարիմ և բարգավաճ Հայաստանի։

Տարիների ընթացքում տարբեր ոլորտներում ձևավորված կապերը, փորձս ու հնարավորություններս մշտապես ուղղել եմ մեկ նպատակի՝ ծառայել իմ երկրին, իմ ժողովրդին և պաշտպանել ազգային արժեքները։ Հենց այդ արժեքների շուրջ միավորված մարդիկ են այսօր շարունակում պայքարը՝ հավատալով արդարության հաղթանակին։

Ուրախալի է նաև, որ այս օրերին միջազգային հարթակներում ևս հնչում է Հայաստանի անունը։ Կաննի կինոփառատոնում ներկայացված Հիսուս Քրիստոսի արձանը մեծ արձագանք է ստացել, իսկ ամսագրի շապիկին ընդգծված միտքը՝ «Փոքր ազգ, մեծ ամբիցիաներ», ամբողջությամբ արտահայտում է նաև մեր ժողովրդի տեսակը։

Վստահ եմ՝ հենց այս հավատով, միասնականությամբ ու ազգային արժանապատվությամբ ենք հաղթահարելու բոլոր փորձությունները։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար