Ներքին 1 շաբաթ առաջ - 13:54 23-05-2026

Պարզապես անճանաչելի է. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարենը կտրուկ նիհարել է

Դերասան Կարեն Ասլանյանը, ով վերջին շրջանում հայտնվել է մեդիադաշտի ուշադրության կենտրոնում իր կտրուկ արտաքին փոփոխության շնորհիվ, նոր լուսանկար է հրապարակել:

Այս անգամ դերասանը հետևորդներին ողջունել է եվրոպական հեքիաթային քաղաքներից մեկից՝ Նիդեռլանդներից: Կարենը սոցցանցերի իր էջերում կիսվել է զբոսանքի ընթացքում արված լուսանկարով, որտեղ ակնհայտ երևում է նրա զգալիորեն փոփոխված կազմվածքը:

Դերասանի հետևորդները քաջատեղյակ են, որ Կարեն Ասլանյանը վերջերս դիմել էր բարիատրիկ վիրահատության՝ ավելորդ քաշի դեմ պայքարելու և առողջական վիճակը բարելավելու նպատակով:

Ի տարբերություն շատ հայտնիների, ովքեր թաքցնում են նմանատիպ միջամտությունները, Կարենն ի սկզբանե անկեղծ է եղել իր լսարանի հետ: Նա պարբերաբար տեսանյութերով ու հրապարակումներով հայտնում է, որ վիրահատությունն անցել է շատ հաջող, տվել է սպասված արդյունքը, և ինքը մեծ տեմպերով շարունակում է քաշ կորցնել։

Նոր լուսանկարը տեսնելով շատերը նշում են, որ դերասանը ոչ միայն անճանաչելիորեն փոխվել է, այլև ավելի երիտասարդացել է:

Ձեզ գուցե հետաքրքրի